Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդների քարտուղարներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Ռուշայլոն այսօր Երեւանում ստորագրել են 2004 թվականի Համատեղ գործողությունների պլանը: Ինչպես ստորագրման արարողությունից հետո նշել է Վ.Ռուշայլոն, Հայաստանը եւ Ռուսաստանը ընդհանուր նպատակներ ունեն Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովման գործում: Նրա խոսքերով, ստորագրված փաստաթուղթը կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը այդ ուղղությամբ: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը նշել է նաեւ, որ Երեւանում կայացած բանակցությունների ընթացքում դիտարկվել է կարծիքների միասնություն այն մասին, որ «ժամանակակից մարտահրավերները ավելի ակտիվ եւ խորը փոխըմբռնում են պահանջում»` ինչը հաշվի առնելով շեշտադրվել է «Կովկասյան քառյակի» (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան) շրջանակներում շփումների ակտիվացման կարեւորությունը:





