AM
6 Նոյեմբեր 2003 - 14:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԻԺԸ

Հայաստանի Ազգային Ժողովը երեկ հաստատել է Քրեկան Օրենսգրքում կատարելիք փոփոխությունները, որոնց համաձայն ահաբեկչության կամ քաղաքական եւ հասարակական գործիչների սպանության համար ցմահ բանտարկված անձինք զրկվում են վաղաժամկետ պայմանական ազատվելու իրավունքից: Օրինագիծը ներկայացվել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խմբակցության կողմից, որի ներկայացուցիչը նշել է, որ փոփոխություններրը առաջին հերթին արվել են, որպեսզի 1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական գործողություն կատարած հանացագործները չկարողանան հավակնել վաղաժամկետ պայամանական ազատման: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետեւանքով զոհվեցին երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային Ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, երկու փոխխոսնակներ, նախարար եւ երեք պատգամավոր: Նշենք, նաեւ, որ ահաբեկչական գործողության հինգ անմիաջական մասնակիցների նկատմամբ պետական մեղադրող կողմը պահանջել է ցմահ բանատարկություն: