Հունվարի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` բուքի ու վատ տեսանելիության պատճառով: Արթիկի և Մարտունու որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





