Հունվարի 23-ին տեղի կունենա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը` նվիրված Բանակի օրվան: Կրթաթոշակները հանձնելու են Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը, Կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը, Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կ.Ավագյանը:
Արդեն ավանդական դարձած կրթաթոշակի մրցույթին մասնակցել են ՀՀ ռազմական բուհերի և ուսումնարանների, ինչպես նաև ռազմահոգեբանական ֆակուլտետների ուսանողներ: Արդեն հինգերորդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողները արժանանում են Գ.Նժդեհի, Ա.Նավասարդյանի, Վ.Սարգսյանի և Ա.Մարգարյանի անվան կրթաթոշակներին, ինչպես նաև այլ նվերների: Այս տարի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սահմանել է նաև Հայկական Բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական կրթաթոշակ:





