AM
3 Նոյեմբեր 2003 - 19:07 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԵՔ ՄԱՐԴ

Այսօր Երեւանում մոտավորապես ժամը 16:30-ին տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի արդյունքում զոհվել է երեք մարդ: Վթարի պատճառ է հանդիսացել թիվ 81 երթուղային տաքսին, որի արգելակները չեն գործել: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, երթուղային տաքսին մխրճվել է ավտոբուսի կանգառ եւ բախվել այնտեղ կայանած չորս ավտոմեքենաներին: Վիրավորների ճշգրիտ թիվը դեռեւս անհայտ է: Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ: