Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձրել է խորհրդարան «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրենքը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ օրենքը «շտապողաբար էր ընդունվել»: Նշենք, որ Ազգային Ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքը սահմանում է պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ազգային անվտանգության ապահովման ոլորտում եւ ձեւակերպում է Հայաստանի ազգային շահերը:





