AM
24 Հունվար 2012 - 05:22 AMT

Քաղաքապետարան. Մատենադարանի դիմացի աստիճանավանդակի վերանորոգումը կավարտվի մարտին

Մատենադարանի դիմացի աստիճանավանդակի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել գարնան սկզբին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

«Մատենադարանի հին մասնաշենքում, մասնավորապես, «Երևանը 2012-ի գրքի մայրաքաղաք» ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսվում»,- ասաց Գևորգյանը` հավելելով, որ այդ ծրագրի միջոցառումների մեկնարկը կտրվի մարտ ամսին, իսկ կոնկրետ միջոցառումների տեղի ու ժամանակի մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:

2012-ի Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ Երևանում նախատեսվում է անցկացնել միջոցառումների մի ամբողջ շարք, որոնց շարքում կկազմակերպվի նաև գրքի միջազգային ցուցահանդես: