Ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո Երեւանում կյանքի 63-րդ տարում վախճանվել է հայտնի հեռուստալրագրող եւ հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանը: Հայաստանի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել Ռ. Մավիսակալյանի հարազատներին եւ մերձավորներին: «Հայկական եթերից հեռացավ ինքնատիպ անհատականություն»,- ասվում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցության մեջ:





