AM
30 Հոկտեմբեր 2003 - 18:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Երեւանում կայացել է Հայաստանի նկարիչների միության հերթական 16-րդ համագումարը: Համաժողովի մասնակիցները քննարկել են հայրենական գեղանկարչության արվեստի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր: Ձայների ճնշող մեծամասնությամբ Միության նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը: