AM
25 Հունվար 2012 - 05:13 AMT

Այս օրն առաջին անգամ հնչեց Մենդելսոնի «Հարսանեկան շքերթը», իսկ ճիզվիտները հիմնադրեցին Սան Պաուլոն

Այսօր հունվարի 25-ն է, տարվա 25-րդ օրը: Այս օրը Ուելսում նշում են սիրո հովանավոր կույս Դույնվենի օրը: 41 թ-ին այս օրը Սենատը Հռոմի կայսր հայտարարեց նախօրեին սպանված կայսր Կալիգուլայի հորեղբորը` Կլավդիոսին: 1479 թ-ին Կոնստանդնուպոլսի պայմանագրով ավարտվեց Վենետիկյան պետության և Օսմանական կայսրության միջև 15-ամյա պատերազմը իսկ ահա 1533 թ-ին Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդը գաղտնի ամուսնացավ Աննա Բոյլենի հետ, ինչի պատճառով նզովվեց եկեղեցու կողմից:

1554 թ-ին պորտուգալացի ճիզվիտները Բրազիլիայում հիմնադրեցին Սան Պաուլո քաղաքը: Զավեշտալի դեպք է գրանցվել 1958 թ-ին, երբ այն ժամանակ Նոր Ամստերդամի (Նյու Յորք) նահանգապետն արգելեց թենիսը, քանի որ այն մարդկանց շեղում էր եկեղեցուց:

1858 թ-ին այս օրն առաջին անգամ հնչեց Մենդելսոնի «Հարսանեկան շքերթը», իսկ Լեյդենի համալսարանում բացվեց աշխարհում առաջին Տեսական ֆիզիկայի ամբիոնը: 1902 թ-ին Ռուսական կայսրությունում արգելվեց մահապատիժը: Պակիստանցի Բենազիր Բհուտոն դարձավ առաջին երեխա ծննդաբերած վարչապետը: 1999 թ-ին Կոլումբիայի Արմենիա քաղաքում տեղի ունեցավ երկրաշարժ, որը մոտ հազար մարդու կյանք խլեց: Մեկ տարի հետո Վալենսիայում ներկայացվեց աշխարհի ամենամեծ սրփիչը` ավելի քան 14 մետր երկարությամբ և 67 կգ քաշով:

Այս օրը ծնվել են 1627 թ-ին քիմիկոս Ռոբերտ Բոյլը, 1832 թ-ին ռուս նկարիչ Իվան Շիշկինը, 1874 թ-ին` անգլիացի գրող Ուիլյամ Սոմերսեթ Մոեմը: Այսօր իր ծննդյան օրն է նշում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շվարնաձեն, ով դարձավ 84 տարեկան: 74 տարեկան կդառնար այսօր հայտնի ռուս երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկին:

Ֆուտբոլասերները հունվարի 25 –ին նշում են երկու հռչակավոր ֆուտբոլիստներ Էյսեբիոյի (1942 թ.) և Չավի Էրնանդեսի (1980թ.), իսկ R&B-ի սիրահարները` երգչուհի Ալիշա Քիզի ծննդյան օրը:

1951 թ-ին այս օրը մահացել է ակադեմիկոս, ֆիզիկոս Սերգեյ Վավիլովը: Հունվարի 25-ը նաև հիշատակվում է որպես 2 ֆուտբոլիստների մահվան օր: ԽՍՀՄ հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Զուրաբ Սականդելիձեն մահացավ 2004 թ-ին, ինչպես նաև հունգարացի ֆուտբոլիստ, պորտուգալական «Բենֆիկայի» 25-ամյա հարձակվող Միկլոշ Ֆեխերը, ով հենց խաղի ժամանակ ստացավ սրտի կաթված և մահացավ հիվանդանոցի ճանապարհին: