«Ֆլայ Դուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռը երեկ շուրջ երեք ժամ պտույտներ է գործել Հայասոանի օդային տարածքում՝ թանձր մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Օդանավին հաջողվել է վայրէջք կատարել մառախուղի որոշակի նոսրացումից հետո, ժամը 13.15-ի սահմաններում, մինչդեռ նախատեսված վայրէջքը 10.10-ին էր, հաղորդում է «Հայկական ժամանակը»: Չնայած որոշ լարվածությանը, ուղևորները զսպվածություն են դրսևորել: Ինքնաթիռը պատրաստ է եղել իջնել Գյումրիում, իսկ եթե դա էլ չհաջողվեր՝ Թբիլիսիում: Ի վերջո ամեն բան բարեհաջող է անցել, և ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: «Զվարթնոց» օդանավակայանից հայտնել են, որ ուրիշ չվերթեր նման իրավիճակում չեն հայտնվել, որ որովհետև այդ ժամերին այլ վայրէջքներ նախատեսված չեն եղել:





