AM
30 Հոկտեմբեր 2003 - 14:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿԸ

Նոյեմբերի 1-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նախատեսված են ռուսական պատվիրակության հանդիպումները Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների հետ: ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը կհանդիպի նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հանդիպում է նախատեսվում նաեւ Հայերի համաշխարհային կազմակերպության ղեկավարության հետ: