Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները խռովել են որոշ խմբերի անդորրը, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ անգամ որոշ հոգևորականների: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանին երկրպագող մի խումբ հոգևորականներ որոշել են հայտարարությամբ հանդես գալ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու դեմ: Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, եկեղեցականները որոշել են դատապարտել նրա վերադարձը մասնավորապես քոչարյանական աթեիզմի համատեքստում:





