AM
25 Հունվար 2012 - 06:52 AMT

Ջոն Պրեսկոտը չի ներկայացրել Հայաստան կատարած այցի հաշվետվությունը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երեկ՝ հունվարի 24-ին գումարված նիստի օրակարգում 12-րդ հարցը Հայաստանն էր: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողը պետք է բանավոր հաշվետվություն ներկայացներ հունվարի 16-17-ը Երևան կատարած փաստահավաք այցի վերաբերյալ: Սակայն ինչպես «Առավոտին» հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաև Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ է,՝ քննարկումը հետաձգվեց, քանի որ Ջոն Պրեսկոտը չէր եկել: Ըստ ամենայնի, Հայաստանի վերաբերյալ այս քննարկոմը տեղի կունենա Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ նիստին, որը կայանալու է մարտի 13-ին Փարիզում: