Այսօր՝ հունվարի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն վերընտրել է ՀՀ ԳԱԱ 3 ինստիտուտների տնօրենների: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ վերլուծական-տեղեկատվական կենտրոնից։
ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյան: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ից:
ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը: Նա թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թ-ից:
ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Հակոբյանը: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնում աշխատում է 2006թ-ից:





