AM
28 Հոկտեմբեր 2003 - 17:41 AMT

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀՈՒՆԱԿԱՆ ՏՈՆԻՆ

Այսօր Երեւան է ժամանում Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Իոանիս Մանգրիոտիսը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Athens» լրատվական գործակալությունը, նախատեսվում է Ի. Մանգրիոտիսի մասնակցությունը Հայաստանի հունական համայնքի կողմից կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված է Հունաստանի ազգային տոնին: Համաձայն աղբյուրի` 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Հունաստանը անձնատուր լինելու մերժում է ներկայացրել Իտալիային, եւ մինչեւ այժմ այդ օրը նշվում է որպես անկախության ազգային տոն: Հայաստանից Ի. Մանգրիոտիսը կմեկնի Թբիլիսի, որտեղ մտադիր է հանդիպել Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Ուրբաթ օրը նա Հունաստանը կներկայացնի Բաքվում ՍՏՀԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների նիստում: