AM
25 Հունվար 2012 - 14:31 AMT

Միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են

Հունվարի 25-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ուշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: