AM
28 Հոկտեմբեր 2003 - 14:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այնտեղ նա հանդիպում կունենա իր ռուս գործընկեր Իգոր Իվանովի հետ: Նոյեմբերի 15-ին Վ.Օսկանյանի մասնակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվի ԱՊՀ երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների համաժողով: