AM
28 Հոկտեմբեր 2003 - 14:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐԵԼ Է ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՊԱՐՏՔԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ

Հայաստանը վաղաժամկետ մարել է բնական գազի դիմաց 34 մլն դոլարի պետական պարտքը Թուրքմենստանին: Ինչպես «Արմիրնֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, Թուրքմենստանի հանդեպ 1994-1996 թվականներին գազի մատակարարման դիմաց կուտակված պարտքը, պետք է մարվեր 2004 թվականի հուլիսին: Հայաստանը մարումն իրականացրել է տեղական արտադրության ապրանքներով: