AM
28 Հոկտեմբեր 2003 - 14:18 AMT

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարներն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ աշխատանքային այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Յուրի Բալուեւսկին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ, ձեռք են բերել պայմանավորվածություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների վերաբերյալ: