AM
26 Հունվար 2012 - 08:50 AMT

Տեղի ունեցավ Գիտության և կրթության ազգային հիմնադրամի հերթական մրցանակաբաշխությունը

Այսօր` հունվարի 26-ին, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստնյան գրասենյակում տեղի ունեցավ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հերթական մրցանակաբաշխությունը:

25 գիտական խմբերից յուրաքանչյուրին հանձնվեց 5000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ: ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բագրատ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ ֆոնդի գերակա նպատակը կրթության և գիտության աջակցությունն է, քանի որ ազգի ապագան կիրթ սերունդն է:

Կրթաթոշակի համար դիմել էին 198 գիտական խմբեր, որոնցից գերազանց գնահատական էին ստացել 51 գիտական աշխատանքներ: Այդ 51-ից հաղթող են ճանաչվել 25-ը: Հաղթող թեմաներից 10-ը վերաբերում են ֆիզիկայի բնագավառին: Մյուս հաղթողները աստղագիտության, կենսաքիմիայի, կենսաբանության, էլեկտրոնիկայի և այլ ոլորտներից են:

12 տարիների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակի մրցույթից ֆինանսավորվել են 383 գիտական թեմաներ և շնորհվել է 1,5 մլն դոլլար կրթաթոշակ: Այսօրվա հաղթողներից ոմանք երկրորդ անգամ էին արժնանանում հիմնադրամի դրամաշնորհին: