Հոկտեմբերի 31-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: ՀՀ խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցը կկայանա Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Հիշեցնենք, որ հրավերը արվել է սեպտեմբերի վերջին, Ա.Բաղդասարյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում:





