AM
22 Հոկտեմբեր 2003 - 14:32 AMT

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ 598 ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

2003 թվականի սեպտեմբերին Հայաստանի քաղաքացի է դարձել 598 հայ փախստական Ադրբեջանից: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի ներկայացուցչի օգնական Էմիլ Սահակյանը, նրանց մեծամասնությունը բնակվում է Երեւանում եւ Արարատի մարզում: