Մեր հասարակությունը պետք է գիտակցի այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի մի մասն է, եւ այսօր նրա համար այլընտրանք չկա, քան ինտեգրումը եվրոպական կառույցներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով այսօր Երեւանում բացված «Հայաստանը դեպի Եվրոպա ճանապարհին» միջազգային գիտաժողովում: Նախարարը նկատել է, որ չնայած երկրի այդ ուղղությամբ արդեն անցած որոշակի ուղուն, արվել է դեռ ամենաքիչը, ինչը թույլ է տալիս միայն «կանգնել այդ ճանապարհին»: «Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը եւ մեր պետությունն ու հասարակությունը բերենք դրա տրամաբանական վերջին` դառնալով եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ», – ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:





