AM
30 Հունվար 2012 - 07:10 AMT

Հանրապետության ճանապարհները հիմնականում երթևեկելի են

Հունվարի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ուշադրություն. Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: