AM
17 Հոկտեմբեր 2003 - 19:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի «Արդարություն» դաշինքն այսօր Երեւանի կենտրոնում անց է կացրել հանրահավաք, որտեղ բարձրացվել են քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր: Ընդունվել է նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության չորրորդ տարեդարձին նվիրված հայտարարություն: Հիշեցնենք, որ այդ օրը ահաբեկիչների կողմից սպանվել էին Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնական անձիք: