Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները երեկ երեկոյան կրկին հանդիպել են նախագահական նստավայրում: Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը, այս անգամ էլ հանդիպմանը մասնակցել են կուսակցությունների ղեկավարներն ու նախընտրական շտաբի պետերը՝ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան՝ ՀՀԿ-ից, Գագիկ Ծառուկյան-Վարդան Վարդանյան՝ ԲՀԿ-ից, Արթուր Բաղդասարյան-Հեղինե Բիշարյան՝ ՕԵԿ-ից: Ըստ լուրերի, քննարկվել են մեծամասնական ընտրատարածքներում կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիրներին միմյանց դեմ չառաջադրելու հնարավարությունները:
Նշենք, որ և ՀՀԿ-ն, և ԲՀԿ-ն հայտարարել են բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու մտադրության մասին:





