AM
16 Հոկտեմբեր 2003 - 18:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԴԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԻՐԱՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԴԵՄ

Հայաստանի քրդական համայնքը այսօր Երեւանում կազմակերպել է բողոքի ցույց ընդդեմ թուրքական իշխանությունների որոշման Հյուսիսային Իրաք իր զորքերը մտցնելու վերաբերյալ: Ներկայումս ցուցարարները, որոնց թիվը հասնում է 200 հոգու, հանրահավաք են անցկացնում ԱՄՆ դեսպանատան մոտ: Հանրահավաքի մասնակիցների խոսքերով, Թուրքիան, զորքերը Իրաք մտցնելու դեպքում, այդպիսով կբռնագրավի նրա հյուսիսային տարածքները, որտեղ կոմպակտ բնակվում են քրդերը: