Ինչպես պարզ դարձավ երեկ կայացած մամլո ասուլիսից, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնելու է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, չնայած մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե բնակարանը պատրաստ է ձեռք բերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների համաձայն, Սերժ Սարգսյանն է պահանջել Գագիկ Ծառուկյանից հրաժարվել այդ մտքից, շեշտելով, որ Թումանյանի տան հարցը չպետք է դառնա նախընտրական PR:
Ըստ թերթի իշխանական աղբյուրների նաև պարզ է դառնում, թե ինչու է այդ հարցի լուծումը դրվել հենց Ղուկասյանի վրա: «Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը այսպիսով պատժում է Գյումրիի քաղաքապետին՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի հետ կապված սկանդալից խուսափել չկարողանալու համար: Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի օրերին Ղուկասյանը իր հյուրանոցի բացումն արեց, ինչը վատ արձագանք գտավ գյումրեցիների և ընդհանրապես հայաստանցիների շրջանում»,- նշված է թերթում:





