Փետրվարի 1-ի ժամը 08.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը,հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





