Մայրաքաղաքում նախորդ օրվանից տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով հունվարի 31-ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 146,3 տ տեխնիկական աղ և 345 խմ ավազ, գործի է դրվել 116 հատուկ մեքենամեխանիզմ: Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքներն այսօր էլ ընթացքի մեջ են։





