AM
15 Հոկտեմբեր 2003 - 15:12 AMT

ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հոկտեմբերի 19-22 կկայանա Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի այցը Հայաստան: Ակնկալվում է, որ հայկական կողմի հետ կքննարկվեն Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես, Հայաստանի միջեւ փոխհարաբերություններին վերաբերող հարցեր: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հ. Տալվիտիեն Երեւանում, նրա գործունեության գերակայությունները կայանում են, մասնավորապես, Հարավային Կովկասում համագործակցության խթանման, տարածաշրջանի երկրների միջեւ կապերի պահպանման, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտությունների կարգավոորմանն աջակցելու մեջ: