Փետրվարի 1-ի ժամը 12-00 դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի(Պոստա)- Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ նույն ճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում:
Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Մեքենաների կանգ առնելը արգելված է Ստեփանծմինդա-Լարսի հատվածում: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:





