«Զանգվածային լրատվության մասին» օրենքը լինելու է ամենաառաջադիմականներից մեկը Հայաստանում: Այդ մասին հայտարարել է արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ ՈՒայգենթի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` օրինագծում ներառվել են համարյա բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացրել են Հայաստանի լրատվական աշխարհի ներկայացուցիչները: Օրինագիծը խորհրդարանի երկրորդ ընթերցմանը կներկայացվի նոյեմբերի կեսերին` ԵԱՀԿ եւ ԵԽ փորձագետների ուսումնասիրությունից հետո:





