AM
1 Փետրվար 2012 - 11:32 AMT

Փետրվարի 6-ին Երևան կժամանի ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առաջիկա աշխատանքային այցի օրակարգային հարցերը հիմնականում վերաբերելու են ուղևորափոխադրումներին, բեռնափոխադրումներին, երկաթգծային փոխադրումներին և այլն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ տրանսպորտի նախարարի այցին, այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։

«Ռուսաստանի տրանսպորտի և կապի նախարարը նաև Հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահն է, և այցի ընթացքում կքննարկվեն որոշ աշխատանքային խնդիրներ»,-նշեց Մանուկ Վարդանյանը։

Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը աշխատանքային այցով Երևանում կլինի փետրվարի 6-7-ը։