AM
1 Փետրվար 2012 - 12:26 AMT

Հայաստանի բնակչությունը 2011թ. աճել է 11.7 տոկոսով

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Կարինե Գույումջյանի ներկայացրած տվյալների 2011թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 274.3 հազ մարդ: Նախորդ տարվա տվյալների համեմատ գրանցվել է 11.7% :

ԱՎԾ-ի փոխանցմամբ ծնելիության ցուցանիշը նվազել է 3.1 %-ով, 2011թ-ին 0.4 %-ով աճել է մահացությունների թիվը: Մինչդեռ 2011թ-ի ծնվածների թիվը 1.6 անգամ գերազանցել է մահացության թվաքանակը:

2011թ-ի հուլիսի տվյալներով գրանցվել է 20.102 կենդանի ծնունդ, նախորդ տարվա 21029-ի փոխարեն, և 4.743 մահվան դեպք `անցած տարվա 14.290-ի համեմատ:

Կարինե Գույումջյանի խոսքով, մահացությունների հիմնական պատճառը արյան շրջանառության սուր խանգարումներն են : Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում, իսկ Սյունիքի մարզում հակառակը` այնտեղ ծնելիության թիվը ամենացածրն է: