AM
1 Փետրվար 2012 - 14:22 AMT

Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա)- Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունը դեռևս արգելված է

Փետրվարի 1-ի ժամը 17:45-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա)- Կոբի հատվածներում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ նույն ճանապարհի Արագվիսպիրի- Պասանաուրի և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Մեքենաների կանգ առնելը արգելված է Ստեփանծմինդա-Լարսի հատվածում:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: