AM
14 Հոկտեմբեր 2003 - 15:02 AMT

«Ա1+» ԵՎ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՆԿԱԽ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ԵԹԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հերթական անգամ մերժել է հեռուստաեթերի արտոնագիր տրամադրել «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերություններին: Ինչպես լրագրողներին պարզաբանել է հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, «Ա1+» առնչությամբ տվյալ որոշումը քաղաքական աստառ չունի եւ պայմանավորված է նրանով, որ հեռուստաընկերությունն իր մրցութային նախագծում կեղծ տեղեկություններ է ներկայացրել: Մասնավորապես, իրականությանը չեն համապատասխանել հեռուստաընկերության մտավոր ներուժը եւ նրան պատկանող լիցենզավորված ֆիլմերի ֆոնդը գնահատող գումարները: