Հունվարի 16-ից Երևանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության առաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն:
Այս մասին հայտնել է ՃՈ իրավաբանականա բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ, հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը:





