ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի Ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը, Լուսաշող-Լանջառ, Ախպրաձոր-Մակենիս, Վարդենիս-Սոտք, Սոտք-Ազատ, Վարդենիս-Շատվան, Վահրամաբերդ-Կափս,Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները:
Դժվար անցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը: Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:





