Հայաստանի ձախ ուղղվածության երեք քաղաքական ուժեր` Նորացված կոմկուսը, Կոմունիստների միությունը եւ Ինտելեկտուալ-կոմունիստների կուսակցությունը միավորվել են Միացյալ կոմունիստական կուսակցության (ՄԿԿ) մեջ: ՄԿԿ ներկայացուցիչների խոսքերով, նորաստեղծ կուսակցության ղեկավար մարմին կդառնա համանախագահների խումբը: Նման քաղաքական միավորումը նրանք բացատրում են «սոցիալիզմի համար ընդհանուր պայքար մղելու նպատակով բոլոր կոմունիստամետ ուժերի համախմբման» անհրաժեշտությամբ: Նշենք, որ Հայաստանի ավանդական Կոմկուսը չի ընդգրկվել միավորման մեջ:





