AM
2 Փետրվար 2012 - 10:23 AMT

Երևանում ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2 խմ ավազ

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փետրվարի 1-ի լույս 2–ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2 խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենա-մեխանիզմ: Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են։