AM
2 Փետրվար 2012 - 13:20 AMT

Վարդան Ոսկանյան. Իրանից փախստականների հոսքը ավելի շատ կազդի Ադրբեջանի վրա

Եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություն սկսի Իրանի դեմ, իրանցի փախստականների հոսքը հարևան երկրներ առավելապես կազդի Ադրբեջանի վրա: Այդ մասին հայտարարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ: Ըստ նրա, դա պայմանավորված է Իրանի հյուսիսում թրքալեզու բնակչության առկայությամբ:

Ոսկանյանը հիշեցրել է, որ WikiLeaks-ի համաձայն, Ադրբեջանի ղեկավարությունը շատ է մտահոգված դրանով՝ վախենալով իսլամական գործոնի ուժեղացումից: