AM
10 Հոկտեմբեր 2003 - 18:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Երեւանում բացվել է հայ-սլովակյան բիզնես-համաժողովը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատը, եռօրյա համաժողովի նպատակն է կարգավորել առեւտրա-տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջեւ: Համաժողովի շրջանակներում անց է կացվում սլովակյան ընկերությունների արտադրանքի ցուցահանդես, որոնք զբաղվում են արեւային տաքացուցիչների, գյուղտեխնիկայի, կահույքի, սննդամթերքի արտադրությամբ: