AM
9 Հոկտեմբեր 2003 - 14:23 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Այսօր Լեռնային Ղարաբաղում սկսվում են Ռուսաստանի հայերի միության օրերը: Այդ նպատակով Ստեփանակերտ է ժամանում ՌՀՄ ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում են արտերկրի հայտնի հայազգի քաղաքական եւ հասարակական գործիչներ: Նմանատիպ տոն է նաեւ Երեւանում: Օրերի շրջանակներում անցկացվում են «կլոր սեղաններ» սոցիալ-տնտեսական ծրագրերի վերաբերյալ, տարբեր մշակութային միջոցառումներ: