Կենտրոնացված ջեռուցումը ամենաշահավետ ու անվտանգ տարբերակն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահԱրմեն Պողոսյանը. «Լոկալը չի կարող կենտրոնացվածից շահավետ լինել: Սակայն նոր ցանց անցկացնելու համար յուրաքանչյուր թաղամասի համար կպահանջվի 20 մլն դոլար»:
Բանախոսը նշեց, որ որքան կառավարությունն այս քայլն ուշացնի այնքան ավելի դժվար կլինի կենտրոնացված ջեռուցում ունենալու գաղափարը կյանքի կոչելը: Ըստ բանախոսի, նոր համակարգը պետք է տարբերվի ԽՍՀՄ ժամանակ գործարկվածից, քանի որ հիմա յուրաքանչյուր մարդ պետք է վճարի այնքան, որքան օգտագործում է. «Նախկինում ջրամատակարարման, ջրի բախշման համակարգը եղել է ուղղահայաց, իսկ հիմա այն պետք է դառնա հորիզոհանական»:
Պողոսյանը նշեց, որ ծրագիրը 2 տեղ փորձնական գործարկվել է, և ամենամեծ խնդիրը բնակիչներից գումարները հավաքագրելն է եղել. «Որոշ մարդիկ անվճարունակ են, և դա խնդիր է, սակայն ոչ անլուծելի»: Ըստ բանախոսի, անհատական և կենտրոնացված ջեռուցումների համար բնակիչները պետք է վճարեն գրեթե նույն գումարը, սակայն կենտրոնացվածն առավել անվտանգ է և նախնական մեծ ծախսեր բնակչից չի պահանջվի:





