Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սերգեյ Բերակչյանին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2011 թ. հունիսին, հյուրընկալվելով Երևան քաղաքի Թումանյան փողոցի մի բնակարանում, այնտեղից գողացել է «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս: Կատարվում է նախաքննություն:





