AM
6 Հոկտեմբեր 2003 - 18:15 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳՀԻՆ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԿՊԱՀԱՆՋՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի նոր նախագահին որոշ ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշում ձեւավորելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Ըստ երեւույթին, շարունակել է նա, երկրի նոր ղեկավարությունը իր հետ նոր մոտեցումներ կբերի: Այսօր դեռեւս դժվար է խոսել այն մասին, թե արդյոք այդ մոտեցումները կնպաստեն բանակցություններին, թե հակառակը` կարգելակեն եւ կդժվարեցնեն հակամարտության կարգավորման գործընթացը, ասել է Ռուսաստանի դեսպանը: