Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան եւ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն այսօր քննարկել են կաշառակերության դեմ պայքարի գծով «ԳՐԵԿՕ» միջազգային խմբին անդամակցելու հարցերը: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի մշակման հարցը:





