Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ չկան լուրջ տարաձայնություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ ղեկավարությունը մշտապես տեղեկացվում է բանակցային գործընթացի եւ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում տեղի ունեցող բոլոր հանդիպումների արդյունքների մասին: «Կան որոշ հարցեր, որոնց շուրջ ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունների կարծիքները տարբերվում են, սակայն դա առիթ չէ լուրջ տարաձայնությունների համար», – հայտարարել է Վ.Օսկանյանը:





